Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը. Ուղիղ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 21-ին մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ընդգրկված է 11 հարց: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերվում է «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված ութսունհինգ միլիոն երեսուներկու հազար դրամհաշվեկշռային արժեքով նոր տոնածառը համապատասխան լույսերով և խաղալիքներով՝որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշման նախագծին:
«Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ 35մ բարձրությամբ իր համապատասխան լույսերով և զարդարանքով 85032000 (ութսունհինգ միլիոն երեսուներկու հազար) ՀՀ դրամ արժեքով:Երևան 2800» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետին հասցեագրած 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N15 գրությամբ ներկայացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի նիստի N11 արձանագրությունը և խնդրել է նշված գույքը Երևան համայնքին նվիրելու համաձայնություն տալ»,-նշված է նախագծում:
Երևանի ավագանու հերթական նիստը նախատեսվում է դեկտեմբերի 25-ին, որի ընթացքում կհաստատվի Երևան քաղաքի բյուջեն: