Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում գրեթե երեք հազար մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում գրեթե երեք հազար մարդ է տուժել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/958946.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման շրջանակներում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր տուժել Է գրեթե երեք հազար մարդ, այդ թվում՝ հազարից ավելի իրավապահներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BFMTV հեռուստաալիքին հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցիչը:
Ինչպես նշում Է, նոյեմբերի կեսերից շարունակվող բողոքների ընթացքում տուժել են 1843 քաղաքացիական անձ եւ 1048 իրավակարգի պահապան: Անկարգությունների զոհերի թիվը, որոնցով ուղեկցվել են բողոքի ակցիաները, հասել Է իննի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: