ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները 100 տոկոսով ահաբեկչական են: Այս կարծիքը դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Հեռարձակումն իրականացրել Է DemirՓren գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները 100 տոկոսով ահաբեկչական են, անօրինական եւ հակասում են միջազգային իրավունքին,-ասել Է Ռոուհանին:-Նրանք ահաբեկում են ընկերություններին, ասում են, որ նրանք Իրանի հետ առեւտուր չանեն: Ընդ որում՝ մի քանի երկրներ տրվել են ԱՄՆ-ի ճնշմանը, որը որոշումներն Է ընդունում՝ ելնելով բացառապես իր սեփական շահերից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: