Life

Երուսաղեմի թանգարանում կցուցադրեն կողոպտիչներից փրկված արժեքավոր հնագիտական գտածոներ

2 րոպեի ընթերցում

Երուսաղեմի թանգարանում կցուցադրեն կողոպտիչներից փրկված արժեքավոր հնագիտական գտածոներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի աստվածաշնչյան երկրների թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն հնությունների կողոպտիչներից փրկված արժեքավոր հնագիտական գտածոներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է թանգարանի մամուլի ծառայությունը:

«Ճանապարհից մոլորված գտածոներ». այս խորագրով Է բացվում արտասովոր ցուցադրանքը, որտեղ կներկայացվեն պատմության համար կարեւոր բազմաթիվ առարկաներ, որոնք ավարառուներից եւ հնությունների անթույլատրագիր առեւտրականներից փրկվել են Հորդանան գետի արեւմտյան ափին գործող՝ Իսրայելի քաղաքացիական վարչակազմի հնագիտության բաժնի հետ Երուսաղեմի աստվածաշնչյան երկրների թանգարանի համագործակցության շրջանակներում:

Հնագիտական շտաբի տասնամյակների լարված աշխատանքը հանգեցրել Է ավելի քան 40 հազար գողացված արտեֆակտների հայտնաբերման եւ առգրավման, ասված Է հաղորդագրության մեջ: Բռնագրավված առարկաների հավաքածուն ներառում Է տասնյակ հազարավոր խեցե եւ քարե անոթներ, արձանիկներ, կավե աղյուսակներ՝ արձանագրություններով, մետաղադրամներ եւ շատ այլ իրեր, ինչն անգին ժողովածու Է, որը թույլ Է տալիս հասկանալ հեռավոր դարերում այս տարածքում ապրած մարդկանց կյանքը, ճշտում են թանգարանում:

Բռնագրավված գանձերից մի քանիսը մաքսանենգությամբ բերվել են Մերձավոր Արեւելքի տարբեր մասերից: Ինտենսիվ աշխատանքը, ներառյալ հանգամանորեն պլանավորված դարանակալությունները եւ գիշերային հսկողությունները, թույլ են տվել բռնագրավել անգին արտեֆակտներ: Կողոպտչները ենթարկվել են պատասխանատվության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում