Հասարակական

Համաներմամբ ազատվածների մեջ արդեն կան կրկնակի հանցագործություն կատարածներ

1 րոպեի ընթերցում

Համաներմամբ ազատվածների մեջ արդեն կան կրկնակի հանցագործություն կատարածներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաներմամբ ազատվածների մեջ արդեն կան կրկնակի հանցագործություն կատարածներ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ավելացնելով, որ հունվարին կհրապարակեն համապատասխան տվյալներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին ի պատասխան, թե ինչու է Հանրապետությունում ավելացել ՃՏՊ–ների թիվը, Օսիպյանը մի քանի հանգամանք նշեց. «Պետք է հաշվի առնել ներկրված մեքենաների թիվը, եղանակային պայմանները, մարզերում ճանապարհներին առկա մերկասառույցը, տեխնիկական խնդիրները։ Հունվարին տարին կամփոփենք, մանրամասն կտեղեկացնենք, ու կտեսնեք, որ ոստիկանությունը տիրապետում է ամեն ինչին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում