Լոնդոնի բուժկենտրոններից մեկում տղամարդը դանակով հարձակում է գործել
1 րոպեի ընթերցում
![Լոնդոնի բուժկենտրոններից մեկում տղամարդը դանակով հարձակում է գործել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/958734.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի թաղամասերից մեկում տղամարդը դանակով հարձակում է գործել բժշկական կենտրոնի տարածքում, ինչի հետևանքով երեք մարդ վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է:
Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ կատարվածն ահաբեկչության հետ որևէ առնչություն չունի: