Life

«Աշխարհի ամենագեր տղան» կրկնակի նիհարել Է

2 րոպեի ընթերցում

«Աշխարհի ամենագեր տղան» կրկնակի նիհարել Է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզացի Արիա Պերմանան, որն ավելի վաղ համարվում Էր Երկրի ամենագեր տղան, նիհարել Է գրեթե կրկնակի եւ ցանկություն Է հայտնել ֆուտբոլիստ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարարակությունը:

2016 թվականին 10 տարեկան Պերմանան կշռում Էր 200 կիլոգրամ: Նա չԷր կարողանում ոչ նստել, ոչ քայլել, միշտ քաղց Էր զգում եւ օրական հինգ անգամ ուտում Էր մեծ բաժիններով ձուկ, տավարի միս, բրինձ եւ ապուրներ, ինչպես նաեւ քաղցրավենիք:

Ծնողները նրան նստեցրել են շագանակագույն բրնձի դիետայի վրա, ստիպել են շարժվել, իսկ 2017 թվականին նրան վիրահատել են՝ փոքրացնելով ստամոքսի ծավալները:

Այժմ Պերմանան 12 տարեկան Է եւ նիհարել Է 98 կիլոգրամով: Նրան դուր Է գալիս ընկերների հետ ֆուտբոլ եւ բադմինթոն խաղալ, ինչպես նաեւ ամեն օր նրանց հետ ուղեւորվում Է հինգկիլոմետրանոց զբոսանքի: Տղան նույնիսկ սովորել Է մոտոցիկլետ վարել: Ծնողները նրան արգելում են քաղցրավենիք ուտել եւ գազավորված ընպելիք խմել: Տղան կրկին սկսել Է դպրոց հաճախել եւ աշխատում Է լրացնել բաց թողածը:

Պերմանան սկսել Էր կտրուկ գիրանալ երկու տարեկանից, սակայն հայրենի գյուղի բժիշկները երեխայի մոտ որեւԷ պաթոլոգիա չեն գտել: Պերմանային կերակրելու համար ծնողներն ստիպված են եղել մշտապես փող պարտք վերցնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում