Life

Հնդկաստանում շրթհարմոն նվագող փիղ են տեսագրել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում շրթհարմոն նվագող փիղ են տեսագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում Անդաալ անունով փիղը ցուցադրել Է իր երաժշտական ընդունակությունները՝ կնճիթով շրթհարմոն նվագելով եւ շարժումներ կատարելով երաժշտության տակտի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Կադրերում երեւում Է, թե փղերի Թաքամփաթի ճամբարում վարժեցնողն ինչպես Է շրթհարմոնը դնում փղի կնճիթի ծայրին: Շնչելով եւ արտաշնչելով օդը՝ կենդանին սկսում Է գործիքով ձայներ հանել: Ըստ որում Անդաալն ուրախ տմբտմբացնում Է գլուխը, թափահարում ականջները, խաղացնում պոչը՝ ասես պարում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում