100-ամյա հոբելյանը նշանակալի է նաև երկրի մամուլի պատմության համար. Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է «Արմենպրես»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել«Արմենպրես»պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ:Շնորհավորանքում, մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ,«Արմենպրես»-ի բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին Հայաստանի առաջին պետական լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Այս հոբելյանը նշանակալի իրադարձություն է ոչ միայն գործակալության, այլև մեր երկրի մամուլի պատմության համար։ Գործակալությունը մի ամբողջ դար լուսաբանել է Հայաստանի երեք հանրապետությունների կյանքը՝մեր ժողովրդին և աշխարհին ներկայացնելով մեր երկրի փոքր ու մեծ գործերը, ցավը և ուրախությունը, դժվարությունները, փորձությունները, խնդիրներն ու նաև հաղթանակները՝ միշտ պահպանելով լրագրության բարձր որակը։ Ուրախ եմ, որ «Արմենպրեսը» վաղուց արդեն իր առաջատար դիրքերն ամրապնդել է ոչ միայն հայաստանյան լրատվական դաշտում, այլև ներկայանում է որպես տարածաշրջանային և միջազգային վստահելի և որակյալ լրատվամիջոց։ Սիրով միանում եմ ձեր ընթերցողների և գործընկերների շնորհավորանքներին։

Նախարարի պաշտոնակատարն «Արմենպրես»-ին և «արմենպրեսականներին» մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ «Վստահ եմ, որ մերօրյա երիտասարդ և ավյունով լի «Արմենպրես»-ը արժանավայել կշարունակի իր արդեն դարավոր ուղին՝ ներկայացնելով մեր պետության առաջընթացը և լրացնելով մեր երկրի պատմության լուսավոր էջերը»,- նշել է Խաչատրյանը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ՝ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

Հայերեն

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ