«Արմենպրեսը» պահպանում է լրագրության բարձր նշաձողը. Գլխավոր դատախազը շնորհավորանք է հղել գործակալության 100-ամյակի առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ն հարուստ ժառանգություն է ստեղծել, որն, անտարակույս, ունի ոչ միայն պատմական, այլ նաև պատմագիտական, ազգային-մշակութային մեծ նշանակություն: Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ շնորհավորելով «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ:

«Դիմելով «Արմենպրես» գործակալության աշխատակիցներին, տնօրեն պարոն Անանյանին՝ սրտանց շնորհավորում եմ գործակալության 100-ամյա հոբելյանը: Իբրև 100-ամյակը նշող համակարգ՝ մեզ համար հասկանալի է հպարտությանը միախառնված պատասխանատվության և հուզականության այն խառը զգացումները, որով տոգորված են հիմա «արմենպրեսականների» սրտերն ու հոգիները: «Արմենպրեսի», իբրև մեր ժողովրդի 100-ամյա պատմության վկայագրի, հետագիծն անցնում է Հայաստանի երեք հանրապետությունների պատմության նույն ոլորաններով՝ երբեմն բարդ ու տաժանակիր, երբեմն հպարտություն ներշնչող ընթացքներով: Ձեր հարուստ ժառանգությունը, անտարակույս, ունի ոչ միայն պատմական, այլ նաև պատմագիտական, ազգային-մշակութային մեծ նշանակություն, որը շարունակում է համալրվել գործակալության ներկայիս անձնակազմի կողմից դրսևորվող էնտուզիազմի, դասական լրագրության կանոնները պահպանելու ու աշխատանքի հանդեպ ունեցած բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, որին մեկդարյա կենսագրությունն առանձնահատուկ շուք և իմաստնություն է հաղորդում»,-նշել է Գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանի խոսքով՝ առանձնահատուկ արժեք ունեն ժամանակի պահանջների և տեխնոլոգիական զարգացման տեմպերի հետ համաչափ քայլելու, անդադար ստեղծագործական նոր լուծումներ գտնելու, հանրությանն ու սպառողներին ավելի հետաքրքիր, արժանահավատ բովանդակությամբ ներկայանալու նկատելի ձգտումները, որոնք ավանդական արժեքներ դավանող գործակալության համար չափազանց կարևոր են ներկայիս լրատվադաշտում և հատկապես համացանցային մեդիա-տարածքում առկա դաժան մրցակցության պայմաններում:

«Հենց այդ որակների, իր առաքելության խորը գիտակցման և զարգացման հստակ տեսլական ունենալու շնորհիվ է, որ «Արմենպրեսը» պահպանում է լրագրության բարձր նշաձողերը, շարունակում մնալ Հայաստանի ամենավստահելի և ամենալուրջ լրատվամիջոցներից մեկը, որի հետ միշտ հաճելի է համագործակցելը: Ուստի «Արմենպրես»-ին, լրագրողներին և ողջ անձնակազմին մաղթում եմ նորանոր հոբելյաններ, ստեղծագործական պրպտումներով հագեցած բուռն աշխատանք: Վստահ եմ, որ նոր հարյուրամյակի ընթացքում «Արմենպրեսը» կդառնա մեր երկրի, մեր ժողովրդի նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարեգիրը և ավելի շատ առիթ կունենա հասարակությանը փոխանցելու լավատեսական լիցքեր ու տրամադրություններ: Բարի նոր ընթացք ձեզ»,-նշել է Արթուր Դավթյանը:

Աննա Գզիրյան

Հայերեն English

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ