Երեխաները Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ ութ տարեկանից. հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էքսեթերի համալսարանի պրոֆեսորը պարզել Է միջին տարիքը, երբ երեխաները դադարում են հավատալ Սանտա-Քլաուսի մասին Սուրբծննդյան գլխավոր առասպելին: Համալսարանի կայքում հրապարակված «Սանտայի հարցման» եզրակացությունների համաձայն, երեխաները հիմնականում Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ ութ տարեկանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության ընթացքում հոգեբան Քրիս Բոյլը նաեւ պարզել Է, որ երեխաներից շատերը չեն վախենում հայտնվել անհնազանդների ցուցակում եւ հաճախ ծնողների առջեւ կեղծավորում են՝ պաշտպանելով առասպելը: Գիտնականի եզրակացությունները հիմնված են ամբողջ աշխարհի 1,2 հազար մեծահասակների պատասխանների վրա, որոնք գլխավորապես անդրադարձել են մանկական հիշողություններին:

Հարցման մասնակիցների ավելի քան երրորդ մասը (34 տոկոսը) կցանկանար հեքիաթային հերոսի նկատմամբ հավատը պահպանել նաեւ չափահաս դառնալով. նույնքան հարցվածներ Էլ կարծում են, որ առասպելը նպաստել Է մանկության շրջանում իրենց լավ վարքագծին:

Ընդ որում՝ 47 տոկոսը կապ չի նկատել իր վարքագծի եւ Սանտայի նկատմամբ հավատի միջեւ: Հարցման մասնակիցների 30 տոկոսից ավելին պատմել են, որ վշտացել են, երբ իմացել են, որ Սանտան գոյություն չունի, 10 տոկոսը ցասումով Է լցվել, իսկ 15 տոկոսն իրեն խաբված Է զգացել իր ծնողների կողմից:

Չնայած դրան, հարցվածների միայն 30 տոկոսն Է կարծում, որ առասպելի պսակազերծումը ազդել Է մեծահասակների նկատմամբ իրենց վստահության վրա: Իսկ մեծամասնության (56 տոկոս) համար այդ նորությունը ավագներին պակաս վստահելու առիթ չի դարձել:

Ծնողների 72 տոկոսը խոստովանում Է, որ իրենց հաճույք Է պատճառում ընտանիքում առասպելի պահպանումը, թեեւ 40 տոկոսն իրենց երեխաներին ճշմարտությունն Է պատմել, եթե նրանք ուղղակիորեն հարցրել են Սանտայի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս