Հասարակական

Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

1 րոպեի ընթերցում

Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է «Հոկտեմբերի 27-ի» գործով զինված խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Զեյնալյանը:

«Նրա հետ խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել: Խոսվել է նաև նրա պահման պայմանների վերաբերյալ: Նաև կարող եմ ասել, որ խորհուրդ եմ տվել նրան զբաղվել սպորտով, որովհետև գիրացել էր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում