Հասարակական

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտնականները հայ գործընկերների հետ քննարկել են հայ-չինական հարաբերությունների ապագան

5 րոպեի ընթերցում

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտնականները հայ գործընկերների հետ քննարկել են հայ-չինական հարաբերությունների ապագան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2018թ․ դեկտեմբերի 13-ից 16-ը ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի հատուկ հրավերքով Երևան էին ժամանել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի առաջատար գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակներում տեղի ունեցավ «Չինաստան, Եվրասիա և Հայաստան․ հայացք Երևանից և Պեկինից» գիտական սեմինարը։ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից ելույթ ունեցան քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինը, Պաո Ինը և Վու Խոնվեյը։ Նրանք նշեցին, որ հայ-չինական հարաբերությունները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Նշեցին, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ահռելի հնարավորություններ է ընձեռում տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, բայց Հայաստանում չինական ներդրումները դեռևս շատ քիչ են, եթե համեմատենք նույնիսկ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ։ Պրոֆեսոր Վու Խոնվեյը մասնավորապես շեշտեց, որ չին-վրացական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, չինական կողմն այնտեղ կատարում է ահռելի ներդրումներ։ Հույս հայտնեց, որ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկույթի, հայ մասնագետների հետ շփումների շնորհիվ առաջարկներ կմշակվեն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները։ Դոկտոր Պաո Ինը ներկայացրեց Չինաստանի հումանիտար համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, նշեց, որ այդ հաջող փորձը կարելի է օգտագործել նաև Հարավային Կովկասում։ Դոկտոր Սիաո Բինը ներկայացրեց Չինաստանի ներդրումային քաղաքականությունը և, թե ինչպե՞ս կարող են այլ երկրները ստանալ չինական ներդրումներ։

ԱՐՄԱԿԱԴ-ի ղեկավար բ․գ․թ․ Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց ԱՐՄԱԿԱԴԸ՝ խոսելով այն հնարավորությունների, թվային գործիքակազմի մասին, որոնց միջոցով հայ և չին գիտնականները կարող են զարգացնել համագործակցությունը գիտության ոլորտում։

Գիտական քննարկման նախաձեռնողը՝ ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար ք․գ․թ Մհեր Սահակյանը, խոսեց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։ Նա նշեց, որ հնարավոր է չինական կողմի հետ հարաբերությունները խորացնել տնտեսական, ֆինանսական ոլորտում, որի համար անհրաժեշտ է ապահովել երկու երկրների տարադրամի կոնվերտացիան, կարելի է բանակցություններ սկսել Հայաստանում հայ-չինական համատեղ բանկի կամ չինական որևէ առաջատար բանկի մասնաճյուղի ստեղծման շուրջ։ Նշեց, որ Հայաստանը կկարողանա ընդգրկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տրանսպորտային ոլորտում, եթե միայն վերջնական ավարտին հասցնի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը կառուցելու համար կարելի է համագործակցել նաև Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկի հետ։ Իհարկե, մինչ այդ Հայաստանը պետք է նաև դառնա բանկի լիարժեք տարածաշրջանային անդամ։ Նա նաև նշեց, որ, թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը մասնակցում են ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում, ինչը նույնպես հնարավորություն է տալիս համագործակցել այդ ոլորտում։ Մհեր Սահակյանը խոսեց նաև Հայաստանում չին-հայկական համատեղ ռազմաարդյունաբերական կենտրոն ստեղծելու հնարավորության մասին, որտեղ հնարավոր կլինի արտադրել ռոբոտացված, ինքնավար զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Նա նշեց նաև, որ նպատակահարմար է Չինաստանի կիբեռտարածքի վարչությանն առաջարկել, որ Հայաստանը ևս միանա «Մետաքսի թվային ճանապարհ» և «Մետաքսի ճանապարհը կիբեռտարածքում» նախաձեռնության իրագործմանը, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնվեն Չինաստանի «Համացանց պլյուսի» և Հայաստանի Թվային փոխակերպման ռազմավարության միջև։ Նպատակահարմար է, որ Հայաստանն ու Չինաստանը 5G բջջային ցանցի զարգացման մասին համատեղ հռչակագիր ընդունեն, ըստ որի՝ երկու կողմերը կխթանեն այս ոլորտում համատեղ հետազոտությունները։

Կողմերը պայմանավորվեցին սերտացնել համագործակցությունը հայկական ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև, միասին կատարել հետազոտություններ, ներկայացնել առաջարկություններ, որոնք կօգնեն զարգացնել հայ-չինական հարաբերությունները։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում