Նոր ծրագրեր, կադրային փոփոխություններ. Նկարիչների միության անդամները ներկայացնում են իրենց սպասումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի մասնակիցները կողմ են փոփոխություններին: Նկարիչների միության անդամ Տիգրան Արզումանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միությունում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան: Նա նշեց, որ ճիշտ է չեն կարող կանոնանդրությունը փոխել, սակայն շատ կցանկանար, որ վարչության անդամները լինեին և՛ երիտասարդներ, և՛ փորձառուներ:

Նկարիչների միության անդամ Աշոտ Գրիգորյանը կողմ է, որ միության նախագահի պաշտոնում իր գործունեությունը շարունակի Կարեն Աղամյանը:

«Ես կցանկանայի, որ մնա նախկին նախագահ Կարեն Աղամյանը, դրան զուգահեռ լավ կլիներ թարմացվեր խորհուրդը, այն երիտասարդանար: Ես կարծում եմ, որ այստեղ սխալ մոտեցում կա, միության նախագահին վերագրում են ավելին, քան նա կարող է անել: Եվ դա բերում է խառնաշփոթի»,-ավելացրեց Աշոտ Գրիգորյանը:

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը նշեց, որ միությունում, ղեկավար կազմում փոփոխությունը խիստ անհրաժեշտություն է: Նկարչուհին երկար տարիներ մուտք չի գործել միության շենք, քանի որ իրեն հետաքրքիր ոչինչ չի եղել:

«Կողմ եմ, որ փոխվի և՛ վարչությունը, և՛ նախագահը: Ցանկանում եմ երիտասարդներ գան, քանի որ նրանք նոր հետաքրքիր ծրագրեր կներկայացնեն: Չգիտենք ֆինանսական և այլ ինչ խնդիրներ կլինեն, բայց, կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի համագումարի ավարտից անմիջապես հետո անկախ աուդիտ հրավիրելը գոնե վերջին տասը տարվա գույքի, պարտքերի վերաբերյալ ստուգումներ անցկացնելն է»,-ասաց նա:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Երևանում մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը

Digitec-ն այս տարի ավելի մեծ ու ներկայանալի է լինելու. ԱՏՁՄ նախագահ