Թուրքագետները ներկայացրեցին Թուրքիայի  ներքին և արտաքին քաղաքական վերջին գործընթացները՝ ՀՀ անվտանգային մարտահրավերների տեսանկյունից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում, որոնք չափազանց կարևոր են Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում «Թուրքիայի արտաքին և անվտանգային քաղաքականության միտումները. արդի մարտահրավերներ» կլոր սեղան-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ներկայացնելով Թուրքիայի անվտանգային քաղաքականության արդի միտումները՝ նա նշեց, որ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ուշագրավ փոխներազդող գործընթացներ են տեղի ունենում։

«Հաշվի առնելով Հայաստանի անվտանգային միջավայրը բարդ տարածաշրջանում՝ չափազանց կարևոր է դառնում նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների տեսանկյունից Թուրքիայի արտաքին անվտանգային քաղաքականության վերագնահատումը կամ նորովի քննությունը: Վերջին տարիներին մենք տեսնում ենք Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մեջ ուշագրավ զարգացումներ, գործընթացներ, որոնք ազդում են ոչ միայն արտաքին քաղաքականության վրա, այլ նաև անվտանգային քաղաքականության վրա, և չափազանց կարևոր է հաշվի առնել ներքին այն գործոնների համախումբը, որոնք ձևավորում են մերօրյա Թուրքիայի անվտանգային քաղաքականությունը»,- նշեց Հովսեփյանը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդրին՝ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ վերջին շրջանում Հայաստանի հետ հարաբերություններ ունենալու առումով Թուրքիայի մոտ կայուն է այն նախապայմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի:

«Շատ փորձագետներ դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանի գործոնը հիմնական խոչընդոտ է հանդիսանում հայ-թուրքական հարաբերություններում, սակայն ես այս տեսանկյունը դրել եմ հարցականի տակ, որովհետև ինքս էլ դեռ մտորում եմ և չունեմ վերջնական կարծիք և ձեզ էլ առաջարկում եմ բոլորին մտորել` արդյոք ադրբեջանական գործո՞նն է հիմնական խոչընդոտ»,- նշեց Հովհաննիսյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` քեմալականների առաջին սերունդը Թուրքիան դիտարկում էր որպես թշնամիների կողմից շրջապատված և որպես մի երկիր, որը անընդհատ վտանգի ներքո է:

«Տասնամյակներ շարունակ այդ մոտեցումը Թուրքիայում գոյություն ուներ , մանավանդ, Խորհրդային Միության պայմաններում: Այս մոտեցումը հանգեցրեց այն բանին, որ 1989 թվականին Թուրքիայում ստեղծվեց իրենց առաջին աշխարհաքաղական տեսությունը: Մինչ այդ Թուրքիայում աշխարհաքաղաքականությունը, որպես գիտություն, գոյություն չուներ»,- նկատեց Սաֆրաստյանը:

Քննարկմանը ներկա էին ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում