12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գնաճը բավականին ցածր է մնում, 12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալՆերսես Երիցյանըդեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովում:

«Վերջին ամսվա՝ նոյեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը 1.8 տոկոս է կազմում: Մենք հարցումներ ենք իրականացնում հանրության և ֆինանսական ինստիտուտների շրջանակում: Եվ եթե տարվա սկզբին՝ մինչև 3-րդ եռամսյակը կային գնաճի արագացման որոշակի սպասումներ, ապա այսօր այդ սպասումները քիչ են՝ գնաճի զարգացումներից ելնելով: Գնաճը գտնվում է մեր կանխատեսման շրջանակում: Եվ տարին կավարտենք մեր թիրախի շրջանակներում»,-ասաց Երիցյանը:

Նրա կարծիքով՝ դրամավարկային քաղաքականությունը դեռ պետք է մնա ընդլայնողական, որպեսզի կարողանան գնաճի նպատակներին հասնել:

Երիցյանի խոսքով՝ ընթացիկ հաշիվը նույնպես կայուն է մնում: Նա սա համարեց կարևորագույն մակրոտնտեսական ցուցանիշ: Այս տեսակետից վերջին մի քանի տարիներին ընթացիկ հաշվի դեֆիցիտը բավականին ցածր է: Երիցյանը հույս հայտնեց, որ արտահանման հետագա զարգացումների և աճի, դիվերսիֆիկացման հաշվին այդ միտումները կպահպանվեն:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից