Սպորտ

«Արսենալ»-ը հաղթել է «Ղարաբաղ»-ին. Արցախի դրոշով երկրպագուն ներխուժել է մարզադաշտ

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը հաղթել է «Ղարաբաղ»-ին. Արցախի դրոշով երկրպագուն ներխուժել է մարզադաշտ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Eխմբում ընդգրկված «զինագործները» տուրի վերջին խաղում մրցեցին «Ղարաբաղի» հետ և գերազանցեցին 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը՝ 16-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների շարքում էր և այդպես էլ կխաղաց:

«Արսենալ»-ը խմբում գրավեց առաջին տեղը:

Խաղի ընթացող մարզադաշտ վազեց մի երկրպագու Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի նկարով շապիկով: Անվտանգության աշխատակիցներն հեռացրեցին երկրպագուին:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում