Սպորտ

Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարի առաջին տեղի համար պայքարից

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարի առաջին տեղի համար պայքարից

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչի երկու դասական պարտիաներից հետո, որոնք ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով, Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը մրցեցին արագ և կայծակնային շախմատում: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, երկրորդում հաղթեց Լագրավը: Կայծակնային պարտիաներից երեքում հաղթեց Վաշիե-Լագրավը, մեկում էլ Արոնյանը: Արոնյանը դուրս մնաց առաջին տեղի համարպայքարից և Կարուանայի հետ կպայքարի երրորդ տեղի համար:

Մյուս զույգից եզրափակչի ուղեգիր նվաճեց Հիկարու Նակամուրան՝ գերազանցելով Ֆաբիանու Կարուանային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում