Գարեգին Բաղրամյանը բացառում է ՌԴ-ի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը բացառում է Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարեգին Բաղրամյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գազի սակագնի հետ կապված քննարկում եղել է: «Այլ մանրամասներ չեմ կարող ասել, բանակցությունները շարունակվում են»,- նշեց Բաղրամյանը:

Դիտարկմանը, որ տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։

«Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ,մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, այնպես չէ, որ հունվարից գազ չենք ստանալու», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գազի վերջնական գինը պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն: «Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է տարվա կեսին գազի գինը փոփոխելու հնարավորությանը, վերջինս նշեց, որ բանակցությունների ավարտը ցանկացած ժամանակ հնարավորություն է տալիս սկսել գնի վերանայման գործընթաց։ Հարցին՝ ի վերջո, ի՞նչ տրամադրվածություն կա կողմերի մոտ ու կբարձրանա արդյոք գազի գինը Հայաստանի համար, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ «բնականաբար, բանակցում ենք նվազեցնելու շուրջ, ոչ մեկ չի բանակցում բարձրացնելու շուրջ»: «Տրամադրվածությունը հիմնված է երկու կողմերի փոխշահավետ և բարեկամական հարաբերություների վրա», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով