Life

Հայտարարվել են 2018 թվականի ամենաանվտանգ ավտոմոբիլները

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել են 2018 թվականի ամենաանվտանգ ավտոմոբիլները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Euro-NCAP անկախ կազմակարպությունը քրաշ-թեստերի արդյունքներով կազմել Է 2018 թվականի ամենաանվտանգ ավտոմոբիլների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղթողներն ընտրվել են չորս կատեգորիայում՝ ելներով տարբեր տիպի փորձարկումներում ստացված բալերի գումարից:

«Մեծ ընտանեկան ավտոմոբիլ» եւ «Հիբրիդներ եւ Էլեկտրակարեր» կատեգորիաներում առաջատար Է դարձել Lexus ES 300h սեդանը: Այն ստացել Է 91 տոկոս վարորդի եւ չափահաս ուղեւորների անվտանգության համար, 87 տոկոս՝ երեխաների եւ 90 տոկոս՝ հետիոտների անվտանգության համար:

Անվտանգության համար պատասխանատու սարքերի աշխատանքը գնահատված Է 77 տոկոս: «Փոքր ընտանեկան ավտոմոբիլ» կատեգորիայում հաղթանակ Է տարել Mercedes-Benz A-Class հեթչբեքը: «Մեծ քրոսովեր» կատեգորիայում հաղթող Է ճանաչվել Hyundai Nexo-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում