Հասարակական

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 12-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցի ընթացքում նախատեսվում է Աննա Հակոբյանի հանդիպումը հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև մի շարք բարերարների հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաև «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր, Ժնևի հայկական կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այցի ընթացքում տիկին Հակոբյանը կմասնակցի Ժնևի Թոփալյան վարժարանի սաների ավարտական երեկոյին, ինչպես նաև ներկա կգտնվի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում