Հասարակական

Աննա Հակոբյանն ու «Anna Kara loans» ընկերության հիմնադիր Աննա Կարան քննարկել են համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն ու «Anna Kara  loans»  ընկերության հիմնադիր Աննա Կարան քննարկել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara loans» ընկերության և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:

Արդեն 9 տարի է հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին՝ հոգում նրանց կացության, մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցերում:

«Թավշյա հեղափոխությունից հետո մեծ ոգևորություն եմ ապրում և մտադիր եմ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերն ընդլայնել, ընկերներիս հետ միասին ներդրումներ անել, կառուցել հատուկ կենտրոն, որը կլինի օթևան մանկատունն ավարտած երեխաների համար: Այդ օթևանում նրանք ձեռք կբերեն կյանքի հմտություններ, պահանջված մասնագիտություններ և կօգնեն տեղավորվել աշխատանքի»,-հանդիպման ընթացքում ասել է Աննա Կարան՝ հավելելով, որ թե´ ինքը, թե´ իր բիզնես գործընկերներն ու բազմաթիվ ամերիկահայեր մտադիր են աջակցել և սերտորեն համագործակցել «Իմ Քայլը» հիմնադրամի հետ:

Աննա Հակոբյանն էլ վստահեցրել է, որ մանկատան սաների համար օթևան կառուցելու հարցում ինքն ու հիմնադրամը պատրաստ են աջակցել և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: «Շատ կարևոր է որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում, և ներկա դրությամբ հիմնադրամն աշխատում է այդ ուղղությամբ և պատրաստ է համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,-ասել է Աննա Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում