Անդրեյ Արեշևը կարևորում է Հայաստանում առնվազն մեկ տարվա ընթացքում տնտեսական բարեփոխումների իրականացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտակա ամիսների կամ ամենաշատը մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

«Կարծում եմ, որ կան նաև արտաքին տնտեսական մեծ մարտահրավերներ։ Դա միայն Արցախի խնդիրը չէ, այլ Իրանի հետ հարաբերությունները, որոնց ամրությունը մոտակա ժամանակներս կստուգվի»,- ընդգծեց Արեշևը։

Անդրադառնալով Հայաստանում նախօրեին կայացած ԱԺ ընտրություններին` նա հավելեց, որ նախորդ ընտրություններում մասնակցության մասին ուռճացված տվյալները հաշվի առնելով՝ այսօրվա ցուցանիշները բավականին լավն են։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Հայերեն Français Русский

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները

ՀՀ կառավարության նիստ

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով

Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերը

ԱՄՆ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների հարցը

Բուենոս Այրեսում ՀՀ անկախության 35-ամյակի տոնակատարությունը նշանավորել է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը

Վենեսուելայի նախագահը խոստացել է երկրում ընտրություններ անցկացնել՝ «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրում