ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոտսդամh Գերմանական երկրաբանական հետազոտական կենտրոնի մի խումբ գիտնականներ նախազգուշացրել են, որ մոտ ժամանակներս Թեհրանը կարող բախվել լուրջ ենթակառուցվածքային խնդիրների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Science Alert-ը:
Խնդիրն այն Է, որ ստորգետնյա ջրերի ինտենսիվ սպառման պատճառով քաղաքի մի քանի շրջաններ տարեկան իջնում են 25 սանտիմետրով: Գետնի նման նստելն սպառնում Է պատերի ու ստորգետնյա հաղորդակցական համակարգի ավերմամբ:
Գիտնականներն այդ եզրակացությանն են եկել՝ 2003-ից մինչեւ 2017 թվականը տարածաշրջանում ուսումնասիրելով գետնի նստելուն վերաբերող արբանյակային տվյալները: Իրանի մայրաքաղաքի նույնիսկ ամենակայուն շրջաններում այդ գործընթացը տեղի Է ունենում տարեկան 5 սմ արագությամբ:
Հրատարակությունը նաեւ բերում Է Իսպանիայի Ալիկանտեի համալսարանից Ռոբերտո Տոմասի մեկնաբանությունը, որի խոսքով՝ Թեհրանում գետնի նստելու տեմպերը ամենաբարձրն են աշխարհում: Ընդամենը 1984-ից մինչեւ 2011 թվականն ընկած ժամանակաշրջանում Թեհրանում ստորգետնյա ջրերի մակարդակն ընկել Է մոտավորապես 12 մետրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: