Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի հետ կապված խոսակցություններին:

«Այստեղ բազում են խնդիրները: Իրականում մասնակցությունը ցածր չէ և ոչ էլ բարձր է: Երկրորդ, մենք պետք է իմանանք, թե որ թվից ենք հաշվում այդ տոկոսը: Համացանցում էլ բազմաթիվ են պնդումներն այն մասին, որ իրականում երկրում գտնվող ընտրողների թիվն ավելի փոքր է քան ավանդաբար ընդունվել է որպես հիմք հաշվարկի համար: Այս առումով, միգուցե մի քանի տոկոս իրական պատկերն ավելի է, քան վիճակագրական տվյալները կարող են խոսել: Երրորդ, ազատ, ժողովրդավարական հասարակարգերում այնուամենայնիվ, մասնակցության բարձր տոկոս չի գրանցվում: Այնպես որ, մեդալը երկու կողմ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Միրզոյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում