Քաղաքականություն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները բավարար են գնահատում

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները բավարար են գնահատում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները ընտրություններին ընդառաջ անցկացվող նախապատրաստական աշխատանքները լիովին բավարար են գնահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովը նշեց, որ թեև քարոզարշավի անցկացման ժամանակահատվածը քիչ էր, սակայն վերջերս երևանում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ հնարավորություն կար ծանոթանալու բոլոր քաղաքական ուժերի և թեկնածուների հետ:

«Ես կարծում եմ, որ վաղը Հայաստանի ժողովուրդը կատարելու է իր ընտրությունը»,-ասաց նա:

Օսիպովը տեղեկացրեց, որ իրենք այսօր հանդիպելու են քաղաքական ուժերի հետ: «Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերի այդ քանակը խոսում է ընտրություններին ժողովրդավարական մոտեցման մասին: Ես ուշադրություն եմ դարձրել այն բանի վրա, որ ձեզ մոտ քաղաքական ուժերին հիմնականում երիտասարդներ են հարում: Եթե համեմատենք ԱՊՀ այլ երկրների հետ, Հայաստանը դրանով առանձնանում է»,-նշեց նա՝ հավելելով, որ իրականում դա շատ լավ է, իսկ տեխնոլոգիաները, ինտերներտը բավարար տեղեկատվություն են տալիս տվյալ անձի մասին:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարն ընգծեց, որ հնարավոր չէ համեմատել տասը տարի առաջվա և հիմա անցկացվող ընտրությունները: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ քաղաքական ուժ, թեկնածու, ով մասնակցում է ընտրություններին, կարող է ջանքեր կիրառել և ցույց տալ ու գովազդել իրեն այս ընտրություններում»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում