Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ընդհանուրթիվը 2 միլիոն 573 հազար 779 է:
«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը`12.549 է, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը `206, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝480, և ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը`844 է:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: