Ինովացիա

Եվրամիությունը 20 մլրդ եվրո է հավաքելու արհեստական ինտելեկտի զարգացման համար

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը 20 մլրդ եվրո է հավաքելու արհեստական ինտելեկտի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը ներկայացրել Է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համակարգված ծրագիր, որը օժանդակելուէ Եվրամիությունում արհեստական ինտելեկտի զարգացմանն ու օգտագործմանը եւ նախատեսում Է մինչեւ 2020 թվականը առնվազն 20 մլրդ եվրո պետական ու մասնավոր ներդրումներ հավաքել դրա համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպական երկրները որոշել են այդ բնագավառում համագործակցել միմյանց ու Եվրահանձնաժողովի հետ, որպեսզի միավորեն տվյալները, ավելի շատ ներդրումներ անեն, բարելավեն ձեռնհաս ու տաղանդավոր կադրերի պատրաստումը, ինչպես նաեւ պայմաններ ստեղծեն արհեստական ինտելեկտի նկատմամբ վստահության համար»,- դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահի թվային շուկայի հարցերով տեղակալ Անդրյուս Անսիպը:

Նրա խոսքով՝ այդ բնագավառում ԵՄ-ի գլխավոր մրցակիցներն են ԱՄՆ-ը եւ Չինաստանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում