Կառավարությունը երկարաձգեց «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 3 տարով երկարաձգեց «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի նիստում:

«Ընկերությունը Վանաձորում կառուցվող կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի ծրագրի շրջանակում ներկրվող ապրանքների համար 1,1 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը ևս 3 տարով երկարաձգելու համար արտոնության է դիմել: Մեկնարկած ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 11,1 մլրդ դրամի ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Առաջին փուլով ընկերությունը արտոնություն էր ստացել 1,1 մլրդ ՀՀ դրամի չափով, երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է ներմուծել ևս 1 մլրդ դրամի չափով հումք և այլ ապրանքներ»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ` 160 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն