Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:

«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո- տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ և մինչև 2021 թվականը նախատեսվում է հավելյալ 1 մլրդ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Հայերեն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ