Տարածաշրջանային

Զուրաբիշվիլին բացատրել Է, թե ինչու Է պաշտոնակալման արարողությունը տեղի ունենալու Թելավիում

1 րոպեի ընթերցում

Զուրաբիշվիլին բացատրել Է, թե ինչու Է պաշտոնակալման արարողությունը տեղի ունենալու Թելավիում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել Է, որ Թելավիում իր պաշտոնակալման արարողությունն անցկացնելու պատճառներից մեկն այն Է, որ այնտեղ ինքը տանուլ Է տվել ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիտարկվում Էր մի քանի սցենար, բայց ես առաջարկեցի Թելավին, քանի որ իմ ամբողջ ընտրարշավն այդ թեմայի շուրջն Էր. մենք պետք Է ոտքի կանգնեցնենք տարածաշրջանները, որպեսզի նրանք զարգանան: Առանց տարածաշրջանների Վրաստանը չի զարգանա: Կարծում եմ՝ Թելավին շատ ճիշտ ընտրություն Է»,- ասել Է Զուրաբիշվիլին: Նա նաեւ ընդգծել Է, որ լինելու Վրաստանի ամբողջ բնակչության նախագահը: «Երկրորդ պատճառն այն բանի, թե ինչու ես ընտրեցի Թելավին, այն Է, որ Թելավին չքվեարկեց իմ օգտին: Դա իմ տանուլ տված վայրերից մեկն Է, եւ դրանով իսկ ես ցանկանում եմ ցույց տալ, որ ես բոլորի նախագահն եմ, նաեւ նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- նշել Է Զուրաբիշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում