Օմար Խայամի ութ հարյուր քառյակի թարգմանություն զետեղվել է մեկ գրքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը հայերեն է թարգմանել պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, բանաստեղծ Օմար Խայամի հարյուրավոր քառյակներ և դրանք ներառել է մեկ գրքում, որի շնորհանդեսն անցկացվեց դեկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքի տողացիները պարսկերենից թարգմանել է Էմմա Բեգիջանյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Օմար Խայամը 11-րդ դարի մեծություն է, որը, զարմանալիորեն, հարյուրավոր տարիներ հետո է Եվրոպային և հենց Պարսկաստանին ներկայացել իր ամբողջ խորությամբ և բանաստեղծական ոգով: Խայամի գործերը 19-րդ դարում են թարգմանվել անգլերեն, և նա այդպիսով բացահայտվել է աշխարհում»,- ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ Օմար Խայամն աշխարհի տարբեր երեսներն է ներկայացնում իր գրականությամբ, տիեզերական մտածողության ամբողջականությամբ, փիլիսոփայությամբ, մարդկային կեցության դիտարկումներով:

Նրա խոսքով՝ այս գրքի հրատարակումը կարևոր իրադարձություն է:

Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ընդգծեց, որ իրանական պոեզիայի դասականների գործերը թարգմանել են Թումանյանը, Իսահակյանը և այլք: Նա ասաց, որ, պարսկերեն չիմանալով, հավատում է՝ այս գիրքը ավելի մոտ է բնագրին և գեղագիտական առումով ավելի հաջողված է:

Մեզ հետ զրույցում Լևոն Բլբուլյանը նշեց, որ իր առաջ խնդիր էր դրել թարմ, ժամանակակից մարդու լեզվամտածողությամբ թարգմանել Խայամի քառյակները: «Օմար Խայամի տարբեր գրքեր թարգմանվել են հայերեն, բայց ոչ այս ծավալով: Կարելի է ասել, որ այսքան ամբողջական՝ շուրջ 800 քառյակ, առաջին անգամ է թարգմանվում մեր լեզվով: Այլ հրատարակություններում Խայամի գործերը համարակալված են: Այս գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ ես թեմատիկ բաժանումներ եմ արել: Կան սիրուն, կյանքի ու մահվան առեղծվածին, գինուն, սոցիալական խնդիրներին նվիրված բաժիններ: Ընդհանուր առմամբ, դրանք վեցն են»,- ներկայացրեց նա:

Բլբուլյանի խոսքով՝ գրական շրջանակի իր ընկերները, որոնք կարդացել են գիրքը, դրական են արտահայտվել:

Նա հավելեց, որ Խայամը հետաքրքիր անձնավորություն է՝ իմաստուն, կենսական լիցքերով հարուստ, շատ համարձակ և խորը մտքի տեր: «Հուսամ՝ ընթերցասերները կհավանեն գիրքը»,- եզրափակեց Լևոն Բլբուլյանը:

Օմար Խայամն իրանական պոեզիայի փառքը հանդիսացող նշանավոր բանաստեղծ է: Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը՝ նա այսօր հատկապես իր քառյակներով հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն: Արդեն մի քանի հարյուրամյակ նրա անձի և ստեղծագործությունների հանդեպ աշխարհի հետաքրքրությունը չի մարում:

Հայերեն Français

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար