ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուքինգհեմյան պալատը հաշվետվությունէ ներկայացրել Ծննդյան տոներին նախապատրաստվելու մասին. համապատասխան տեսագրությունը զետեղված Է թագավորական ընտանիքի պաշտոնական թվիթերում, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:
Նստավայր են բերել միանգամից մի քանի մեծ ու փարթամ եղեւնիներ, որոնք կանգնեցրել են պալատի Մարմարե սրահում, ինչպես նաեւ այլ սրահներում: Եղեւնիների վրա վառվում են տոնական լույսերը, զարդերի թվում են ոսկեգույն խաղալիքներ կառքերի, թագերի եւ նման այլ խորհրդանիշների տեսքով:
Պալատում նաեւ զարդարված են կամարներն ու սանդախորշերը: Մեծ Բրիտանիայում, ինչպես եւ Եվրոպայի երկրների մեծ մասում, Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: