Հասարակական

Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ խոստանում է ավելի խիստ լինել

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ խոստանում է ավելի խիստ լինել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նախկին, ներկա ու ապագա որևէ պաշտոնյա պետությունից կատարած գողության համար անպատիժ չի մնալու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Աշտարակ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասացՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում նախկին, ներկա ու ապագա ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու։ Հեղափոխությունից հետո էլ որ չինովնիկն իր լծակն ու մանդատը օգտագործի իր անձնական շահի համար, նրա նկատմամբ պատիժն ավելի խիստ է լինելու»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնելու նաև դատական համակարգին։

«Դատական համակարգում բազմաթիվ կոռումպացված դատավորներ կան։ Կառավարությունն ունի բոլոր լծակները հեղափոխություն անցկացնելու նաև դատական համակարգում»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում