Զոհրաբ Մացականյանը կմասնակցի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոակատար Զոհրաբ Մացականյանը դեկտեմբերի 4-ինկմեկնի Բրյուսել՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին մասնակցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրայի դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։