Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվող դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում 19 ամյա Միքայել Միքայելյանը 15կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավեց 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում7-րդ տեղ), վաստակելով 70,94 վարկանիշային միավոր: Հայաստանի մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-ն էր` 93,25 վարկանիշային միավորով, իսկ Արման Մատինյանը 63-ն էր՝ 164,12 վարկանիշային միավորով: Կատյա Գալստյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-ն էր՝ 125,25 միավորով:

Հայերեն العربية

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները