Նիկոլ Փաշինյանը կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների  մեխանիզմներ ներդրման անհրաժեշտություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմքայլ»-ըդաշինքիցուցակըգլխավորող,ՀՀվարչապետի պաշտոնակատարՆիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկել, սակայն, ըստ նրա՝ մի քանի դրույթներ խնդրահարույց են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիսիանում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև Սահմանադրություն փոխելը և պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի:

«Պատկերացնում եք՝ ամեն ընտրությունից հետո գալ, Սահմանադրություն փոխել: Հիմա այս սահմանադրությունը ընդունվել է և ընդամենը 7 ամիս է ուժի մեջ: Եկեք թողենք, մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք է կառավարման խորհրդարանական համակարգը փոխել և նորից վերադառնալ նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք այդ հարցում: Եթե ժողովուրդը դա ցանկանա, մենք դա կանենք»,- ասաց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք պարտադիր պետք է փոխել:

«Օրինակ՝ Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինեն այն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգ ներգրավելու համար: Մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի դեպքում կարելի է մտածել՝ արժի՞ փոխել, թե՝ չփոխել»,- նկատեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է նաև լուրջ քայլեր ձեռնարկվեն կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, սակայն, դա այնպես անել, որ չխախտվի համակարգի ուղղաձիգ բուրգը և հստակ լինի, թե ով է երկրի ղեկավարը:

«Շատ են ասում այն մասին և ես նույնպես, որ այս Սահմանադրությունը սուպերվարչապետական Սահմանադրություն է, և մենք, իհարկե, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենանք, որպեսզի մեր երկրում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան և սահմանափակվեն: Բայց այս նպատակի հետևից գնալիս պետք է ուշադիր լինել մեկ ուրիշ հարցում: Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետությունում լինել այնպես, որ հստակ չլինի, թե ով է երկրի ղեկավարը: Դա պոտենցիալ ճգմաժամ է երկրի համար և դա անընդհատ ցնցումների առիթ կարող է հանդիսանալ: Այո, այս Սահմանդրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է , բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որպեսզի իշխանության տարբեր թևեր իրար կարողանան վերահսկել»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով