Life

Մարսի վրա փայլուն անհայտ առարկա է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Մարսի վրա փայլուն անհայտ առարկա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթին հայտնաբերել է փայլուն բնակտորին նմանվող առարկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի կայքում:

«Փոքր Կոլոնսի» անվանումը ստացած անհայտ ծագմամբ առարկան, ըստ գիտնականների, կարող է լինել նաև երկնաքար: Այդուհանդերձ, անհրաժեշտ է քիմիական անալիզ՝ պարզելու դրա էությունը:

Curiosity-ն ՆԱՍԱ-ի կողմից Կարմիր մոլորակ ուղարկված 4-րդ մարսագնացն է: Այն Մարսի վրա վայրէջք էր կատարել 2012 թվականի օգոստոսին: Այս ընթացքում մարսագնացը հաջողությամբ կատարել է իր առջև դրված բոլոր հանձնարարությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում