Հասարակական

«Քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել». Հայկ Մարությանն ընդունել է բնակիչներին

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել». Հայկ Մարությանն ընդունել է բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետն այսօր ընդունելություն է կազմակերպել քաղաքացիների հետ: Ողջունելով բնակիչներին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ նրանց հետ շփումը լինելու է պարբերական, և հետևողական ուշադրություն է դարձվելու բոլոր այն կուտակված խնդիրներին, որոնք լուծումներ են պահանջում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԵրեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,շինարարության թույլտվության տրամադրում, աղբահանության կազմակերպում, վթարային շենքերի խնդիր, հասարակական տրանսպորտի կանոնակարգում, աշխատանք, սեփականության իրավունքի գրանցում, առողջապահական ու կրթական ոլորտներն ընդգրկող հարցեր և այլն: Բնակիչները քաղաքապետի մոտ ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով:

«Բարձրացվող խնդիրների լուծման հարցում քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել: Մենք պետք է գործենք միայն օրենքի շրջանակում և պետք է վարվենք այնպես, որ ոչ ոք չտուժի:Կան հարցեր, որոնք պետք է բերենք մեկ գաղափարի շուրջ և դրանց տանք համակարգային լուծումներ»,- ասել է Հայկ Մարությանը:

Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի մասով էլ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

«Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր խնդիրները լուծելու համար: Սա նշանակում է, որ ամեն մեկս պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,-ընդգծել է քաղաքապետը:

Ընդունելություններն, ի դեպ, կկրեն պարբերական բնույթ: Այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գրանցվել քաղաքապետի մոտ ընդունելության համար, կարող են իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալների հետ հանդիպումների ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում