Մշակույթ

Համազգային թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել. թատրոնում լարված իրավիճակը չի մեղմանում

7 րոպեի ընթերցում

Համազգային թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել. թատրոնում լարված իրավիճակը չի մեղմանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարում` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Նրանք տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Օր առաջ և’ դերասանները, և’ Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ` փորձելով ընդհանուր հայտարարի գալ, սակայն հարցը լուծում չի ստացել: «Արմենպրես»-ն առաջացած խնդրի վերաբերյալ լսել է ստեղծագործական կազմին, զրուցել է փոխնախարարի հետ: Վիգեն Չալդրանյանի հետ չի հաջողվել կապ հաստատել:

«Երկու տարի առաջ առանց թատրոնի ներկայացուցիչների կարծիքը հարցնելու, առանց մեզ հետ գոնե խորհրդակցելու ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը մեզ ներկայացրեց թատրոնի ապագա գեղարվեստական ղեկավարին` Վիգեն Չալդրանյանին: Մենք այդ կապակցությամբ մեր բողոքը հայտնեցինք և’ նախարարին, և’ Չալդրանյանին, ասացինք, որ սխալ ենք համարում այս տեսակ գործընթացը: Լսելով Չալդրանյանի ծրագրային ելույթը` նրան ասացինք, որ չենք ցանկանում, որ նա լինի մեր գեղարվեստական ղեկավարը»,- նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թատրոնի դերասան Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով` Չալդրանյանն իրենց լսելուց հետո ասել է, որ պետք է գնա ԱՄՆ՝ ավարտելու իր գործերը: «Նա նշեց, որ եթե մենք մեկ ամիս հետո սառը ուղեղով դատենք և զանգենք իրեն ու պնդենք, որ չենք ուզում, որպեսզի ինքը մեր գեղարվեստական ղեկավարը լինի, ապա չի վերադառնա: Թատրոնի դերասանները այդպես էլ վարվել են: Բայց Չալդրանյանը պատասխանեց, որ իրեն նշանակել է նախարարը, նա էլ պետք է ետ կանչի: Դիմեցինք Ամիրյանին, նա էլ ընդգծեց, որ չի հանի Չալդրանյանին»,- ներկայացրեց Հակոբյանը:

Արմեն Ամիրյանի հորդորով՝ այդ ժամանակ դերասանները որոշում են աշխատել Չալդրանյանի հետ, բայց համագործակցությունը հաջող չի ստացվում: Չնայած հակասություններին, Չալդրանյանը նաև թատրոնի տնօրենի պարտականություններն է ստանձնում: Հակոբյանի հավաստիացմամբ` դա ՊՈԱԿ-ների մասին օրենքի խախտում է. նույն մարդը չի կարող լինել և’ տնօրեն, և’ գեղարվեստական ղեկավար:

«Թատրոնի ստեղծագործական կազմը եկել է մի որոշման: Չենք ուզում` Վիգեն Չալդրանյանը կառավարի: Նամակով դիմեցինք ՀՀ մշակույթի ներկայիս նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին: Նա մեզ հետ հանդիպելուց հետո ասաց, որ նաև մյուս կողմի հետ պետք է հանդիպի: Հանդիպեց և գնաց արձակուրդ»,- նշեց դերասանը:

Թատրոնի ստեղծագործական կազմը և Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ: Չալդրանյանը հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից` ցանկանալով մնալ տնօրենի պաշտոնում:

Նա նոյեմբերի 29-ի առավոտյան թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակել Սուրեն Շահվերդյանին:

«Մենք հայտնում ենք, որ օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքից և երեք օրից` դեկտեմբերի մեկից հայտարարում ենք անժամկետ նախազգուշական գործադուլ, որպեսզի մեր պահանջը լիովին կատարվի. այն է` Վիգեն Չալդրանյանը հեռանա նաև տնօրենի պաշտոնից»,- շեշտեց Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով պատճառներին` նա ընդգծեց, որ թատրոն գալու առաջին իսկ օրվանից Չալդրանյանը հայտարարել է, որ եկել է նոր թատրոն ստեղծելու, իսկ իրենք դրա կարիքը չունեն. «Մենք ունենք մեր թատրոնն իր գեղագիտությամբ, գեղարվեստական մտածողությամբ, որը կարող է մեկին դուր գալ, մյուսին` ոչ, բայց մենք ունենք մեր տեսակը, որը ստեղծվել է հզոր անհատների տառապանքի գնով: Նրանք են` Սոս Սարգսյանը, Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Կարինե Ջանջուղազյանը»:

Թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը, խոսելով իրենց բողոքի պատճառներից, ասաց, որ Չալդրանյանը երկու տարվա մեջ մեկ բեմադրություն է իրականացրել` «Սանտա Կրուսը»: «Նա երկու տարում թատրոնը բաժանեց երկու մասի` Վիգեն Չալդրանյանի թատրոնն իր գեղագիտությամբ և իր մեկ ներկայացմամբ, Սոս Սարգսյանի թատրոնը՝ մյուս ներկայացումներով: Իր ներկայացման զգեստներն առանձին վայրում է պահում, բեմադրական մասի վարիչին արգելում է գործ ունենալ այլ ներկայացումների հետ»,- նշեց Խաչատրյանը:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը: Նա շեշտեց, որ ինքը չի կարող Վիգեն Չալդրանյանին որպես արվեստագետի դեմ լինել, քանի որ Չալդրանյանն իր ընկերն է՝ շնորհքով, տաղանդավոր կինոռեժիսոր, որը պետք է ֆիլմեր նկարահանի: «Ներկայացումները դիտելուց հետո նրան հարցրել եմ՝ արդյոք աշխատո՞ւմ է դերասանների առոգանության, ինտոնացիայի վրա, պարզվել է` ոչ, քանի որ դա նրան չի հետաքրքրել»,- ասաց Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը նշեց , որ այս հարցում իրենց դիրքորոշումը պետք է առավելագույնս համապատասխանի ՊՈԱԿ-ների մասին օրենքին: «Ցանկանում ենք անել հնարավորը՝ կողմերին հաշտեցնելու համար, որպեսզի հաղթողներ ու պարտվողներ չլինեն: Դա առաջին քայլն է: Եթե կողմերը համաձայնության չգան, և այս իրավիճակը շարունակվի, գուցե ծառայողական քննություն անցկացվի՝ պարզելու համար` արդյոք Վիգեն Չալդրանյանը, որպես տնօրեն, արել է այնպիսի քայլեր, որոնք կարող են հիմնավոր պատճառ դառնալ, որ նախարարությունը նրան աշխատանքից ազատի, կամ՝ մինչ այդ քայլը, Չալդրանյանը պետք է որոշի՝ մնո՞ւմ է այդ պաշտոնում, թե՝ հրաժարվում է նաև երկրորդ պաշտոնից»,- շեշտեց նա և հավելեց, որ նախարարությունը կարող է սպասել, ժամանակ տալ, ևս մեկ անգամ փորձել միջնորդել` փորձելով ընդհանուր հայտարարի գալ, և եթե ոչ մի կերպ հարցը չլուծվի, թատրոնը լուծարվում է՝ որպես պետական թատրոն:

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում