Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է hղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է hղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի:

«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,-ինչպես«Արմենպրես»-ինտեղեկացրին ՀՀնախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում