Տարածաշրջանային

Իսրայելը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակի

1 րոպեի ընթերցում

Իսրայելը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամնոն Նահաշոնը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Իսրայելը նաև նոր հյուպատոս չի նշանակի Ստամբուլում:

Գազայի հատվածում 2018թ. մայիսին իսրայելա-պաղեստինյան արյունալի բախումներ են տեղի ունեցել, որի ընթացքում երկկողմ զոհերի թիվը հասել է 59-ի:Բախումների պատճառը ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումն էր: Բախումներից հետո թուրքական իշխանությունների կողմից Իսրայելին ուղղված սուր քննադատություններից և այն ահաբեկչական պետություն անվանելուց հետո Իսրայելի դեսպանը հետ էր կանչվել:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում