Հասարակական

Քաղաքապետարանում մարվել է «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմայով գեղաթերթիկ

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանում մարվել է «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմայով գեղաթերթիկ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 29-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված է հատված մերօրյա Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին:

Նամականիշերի պատկերները ներկայացված են՝ ըստ ժամանակագրության. Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

Չորս նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 15 հազար հատ տպաքանակով: Դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում