Մշակույթ

Մահացել Է Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմի սցենարի համահեղինակ Գլորիա Կացը. The Hollywood Reporter

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմի սցենարի համահեղինակ Գլորիա Կացը. The Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 76 տարեկան հասակում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում վախճանվել Է ամերիկացի սցենարիստ Գլորիա Կացը, որը երկար ժամանակ պայքարում Էր քաղցկեղի դեմ: Այդ մասին նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով նրա ամուսնուն՝ Ուիլարդ Հայքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ մահը վրա Է հասել նոյեմբերի 25-ին: Կացը ամուսնու հետ միասին «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» (1984 թ.) եւ «Ամերիկացի գրաֆիտիներ» (1973 թ.) ֆիլմերի սցենարների համահեղինակն Է. վերջինս «Օսկար» մրցանակի անվանակարգ Է ստացել «Լավագույն ադապտացված սցենար» կատեգորիայում: Ինչպես նշում Է The Hollywood Reporter-ը, Կացը նաեւ որպես սցենարիստ-խորհրդատու աշխատել Է «Աստղային պատերազմներ» ֆիլմերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում