Հասարակական

Կառավարությունը ՄԻԵԴ վճիռներով քաղաքացիներին կփոխհատուցի 3000 և 4500 եվրո

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը ՄԻԵԴ վճիռներով քաղաքացիներին կփոխհատուցի 3000 և 4500 եվրո

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 3000 և 4500 եվրոյին համարժեք դրամ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ-ի «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հուլիսի 19-ի վճռի համաձայն` ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3000 եվրոյին համարժեք դրամ: Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թ. հոկտեմբերի 19-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թ. հունվարի 19-ն է:

ՄԻԵԴ-ի «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թ. հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 4 500 եվրոյին համարժեք դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում