Հասարակական

Հայկ Մարությանն ընդունել է Լիբանանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն ընդունել է Լիբանանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հետայսու ևս այդ հարաբերությունները կշարունակեն խորանալ ու զարգանալ կոնկրետ ուղղություններով:

Դեսպան Մայա Դաղերը շնորհավորել է Երևանի 2800-ամյակի հոբելյանական միջոցառումները բարձր մակարդակի վրա անցկացնելու կապակցությամբ և ողջունել վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում նկատվող երիտասարդական շունչը:

Դեսպանը նշել է, որ լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան՝ ներդրումներ անելով քաղաքի տնտեսության մեջ: Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը լավագույնս նպաստելու է, որպեսզի օտարերկրյա, մասնավորապես լիբանանցի ներդրողները և գործարարներն աշխատեն հարմարավետ պայմաններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում