Մեր այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների․ նախագահ Արմեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կարևորում է միջխորհրդա­րա­նա­կան հարաբերությունների հետևողական զարգացումը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի շատ կարճ պատմություն ունեցող երկիր, Հայաստանի համար հետաքրքիր և ուսանելի են Գերմանիայի խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներն ու մշակույթը։

Նշելով, որ Հայաստանն այսօր աշխարհում դիտվում է որպես խաղաղ ճանապարհով մեծ փոփոխություններ կատարելու օրինակ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր Հայաստանի այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների, և ինքը լավատես է ապագայի նկատմամբ։

Նախագահ Սարգսյանն ու Բունդեսթագի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացքին, վիզաների ազատականացման խնդրին, ինչպես նաև խոսել են գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։

Հայերեն العربية Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան