Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթում է Զուրաբիշվիլին. էքզիթ-փոլի տվյալներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնի է դարձել Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պատվիրած էքզիթ-փոլի արդյունքներով:

Հարցումների համաձայն՝ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքում է 45 տոկոս ձայն:

Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը:

Հայերեն English Français Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս