Հասարակական

Հայկ Մարությանը ընդունելություն է կազմակերպելու քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը ընդունելություն է կազմակերպելու քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետՀայկ Մարությանըպարբերաբարընդունելության օրեր կկազմակերպի քաղաքապետարանում: «Արմենպրես»-ին քաղաքապետարանից տեղեկացրին, որ քաղաքացիների առաջիկա ընդունելությունը տեղի կունենանոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-16.00-ը:

Ընդունելության համար կարելի է գրանցվել՝ զանգելով (011) 51-42-72 հեռախոսահամարով, հղելով նամակ Երևան-0015, Արգիշտիի փող. 1 հասցեով կամ գրելով էլեկտրոնային նամակ՝ [email protected] հասցեին:

Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ըստ գրանցման հերթականության: Նամակով գրանցվող քաղաքացիները պետք է նշեն անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, խնդրի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում