Հասարակական

ՄԻՊ-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է խախտումներ

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախընտրական քարոզարշավի առաջին երեք օրերի ընթացքում արդեն իսկ խախտումներ է արձանագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մենք այս պահին ամփոփում ենք նախընտրական քարոզարշավի 3 օրերը և արդեն իսկ արձանագրել ենք խախտումներ: Մենք ուշադրություն ենք դարձնում մի քանի հարցի վրա, որոնց անդրադարձ կկատարենք անպայման»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ իրենք անպայման հանդես կգան համապատասխան հաղորդմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում